Հովիկ Աբրահամյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Չեխիայի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել պետական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կա պերի վարչությունից:

Զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: Հովիկ Աբրահամյանը և Միլոշ Զեմանը անհրաժեշտ են համարել երկու երկրների միջև տնտեսական կապերի շարունակական զարգացումը և կարևորել մի շարք ոլորտներում փոխգործակցության խորացումը: Այս համատեքստում, կարևորվել է հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը: Կողմերը ողջունել են Երևանում հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի գործարար կապերի ընդլայնմանը, ներդրումային համատեղ ծրագրերի իրականացմանն ու Հայաստանի և Չեխիայի միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Տեսանյութեր

Լրահոս