
Կոուտինիոյի հեթ-տրիկն օգնեց Բրազիլիային ջախջախել Հայիթիին

ԱՄՆ-ում շարունակվում է Ամերիկայի գավաթի խմբային փուլը:
B խմբում Բրազիլիայի հավաքականը հաղթեց Հայիթիի ազգային հավաքականին: Խաղն ավարտվեց ջախջախիչ՝ 7:1 հաշվով:
Բրազիլիայի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, իսկ Ռենատո Աուգուստոն դուբլ ձևակերպեց: Մեկական գոլի հեղինակ դարձան նաև Գաբրիելը և Լուկաս Լիմանը: Հայիթիի կազմում միակ գոլը խաղի 70-րդ րոպեին խփեց Ջեյմս Մարսելինը:
Այսպիսով, 2 խաղից հետո Բրազիլիան հավաքեց 4 միավոր և B խմբում դուրս եկավ առաջին հորիզոնական: Հայիթին գրավում է վերջին տեղը՝ ակտիվում չունենալով ոչ մի միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը