Դրամը շարունակում է թուլանալ
Այսօր՝ հունիսի 7-ին, հայկական դրամի փոխարժեքը նվազել է բոլոր հիմնական արժույթների նկատմամբ։
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 0.52 դրամով՝ կազմելով 478.82։
Ռուսական ռուբլին թանկացել է 0.07 դրամով (փոխարժեքը՝ 7.36 դրամ), իսկ եվրոյի փոխարժեքը հասել է 544.23, որը 1.65 դրամով բարձր է երեկվա ցուցանիշից։