Ադրբեջանական ագրեսիայի պատճառով Հարոյանի պայմանագիրը չեղյալ է համարվել
Այսօր առավոտյան իրանական մամուլը գրեց, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել «Թրաքթոր-Սազինի» հետ: Սակայն արդեն կեսօրին իրանական թիմը հրաժարվել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանի ծառայություններից:
Խնդիրը կայանում է նրանում, որ «Թրաքթոր-Սազինն» Ատրպատականի թիմ է և ունի շատ ադրբեջանցի երկրպագուներ: Ադրբեջանցիներին դուր չի եկել Հարոյանի ազգությունը, և նրանք սկսել են բողոքի ակցիաներ:
Հարոյանի՝ պայմանագրի խզումը պաշտոնապես հայտարարել է «Թրաքթոր-Սազիի» մարզական տնօրեն Մոսթաֆա Աջորլուն:
Իրանական թիմի ադրբեջանցի երկրպագուները միշտ աչքի են ընկել հակահայկական կոչերով: Իրանական թիմի խաղերի ժամանակ երկրպագուները հաճախ հայոյանքներ են հնչեցնում Ղարաբաղի հասցեին:
https://www.youtube.com/watch?v=e1Ca1HPnd3w
Սիրարփի Աղաբաբյան