«Ռուսաստանի դերը Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կառուցողական է». Իլհամ Ալիև
Ադրբեջանը Ռուսաստանին դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր, Ռուսաստանի դերը Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կառուցողական է: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք շատ կառուցողական, շատ բարեկամական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Մենք Ռուսաստանին դիտարկում ենք որպես ռազմավարական գործընկեր, Ռուսաստանի վարքագիծն ամբողջությամբ դրան համապատասխանում է»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում, «շատ դրական է»: