Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» առաջնային տրանսֆերային նպատակն է. ESPN

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր նպատակներից մեկը Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելն է: Այս մասին հայտնում է ESPN-ը:

Կայքը գրում է, որ «Արսենալ»-ը ցանկանում է ձեռք բերել Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթի»-ի ալժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզին, սակայն «զինագործների» գլխավոր տրանսֆերային նպատակը Հենրիխ Մխիթարյանն է:

Անգլիական ակումբին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ մինչ Մահրեզը շարունակում է մնալ թիմը համալրողների ցանկում, «զինագործների» առաջնային տարբերակը հենց Մխիթարյանն է:

Կայքը հիշեցնում է, որ «Բորուսիա»-ի հետ Մխիթարյանի պայմանագիրն ավարտվում է 2017թ. ամռանը, սակայն նրա գործակալն արդեն հայտարարել է, որ պայմանագիրը գերմանական ակումբի հետ երկարաձգելու ծրագրեր չկան: Նշվում է, որ «Բորուսիա»-ն Մխիթարյանի համար կպահանջի 35 միլիոն եվրո:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս