«Ժառանգությունը» դատապարտում է Հայկ Խանումյանի նկատմամբ կատարված բռնությունը
«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի նկատմամբ երեկ կատարված բռնությունը:
Կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում Հայկ Խանումյանին՝ մաղթելով նրան շուտափույթ եւ ամբողջական ապաքինում:
«Ժառանգությունն» անընդունելի է համարում քաղաքական պայքարը անօրինական գործողություններով, բռնությամբ փոխարինելու ցանկացած փորձ:
Մենք շարունակելու ենք հետեւողականորեն պայքարել մեր իրավունքների համար եւ կոչ ենք անում իշխանություններին՝ զերծ մնալ քաղաքակիրթ պայքարի իմաստն ու ոգին աղճատող քայլերից: Հուսով ենք, որ այս հանցագործության բոլոր մեղավորները անհապաղ կբացահայտվեն եւ կստանան իրենց արժանի պատիժը:
«Ժառանգություն» կուսակցություն
7 հունիսի 2016թ.
Երեւան