Մոուրինիոն կհեռացնի 13 ֆուտբոլիստի
«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն որոշել է կտրուկ փոփոխել ակումբի կազմը:
Մոուրինիոն լուրջ քայլերի է պատրաստ և որոշել է հեռացնել միանգամից 13 ֆուտբոլիստի:
Մոուրինիոյի ցուցակը գլխավորում են Լյուկ Շոուն, Խուան Մատան, Անդեր Էրերան և Մեմֆիս Դեպայը:
Պորտուգալացին արդեն այս հարցով դիմել է ակումբի գլխավոր տնօրեն Էդ Վուդվորդին: Առաջիկա շաբաթվա ընթացքում կարմիրների ղեկավարությունը որոշում կկայացնի:
Սիրարփի Աղաբաբյան



