«Նոր Հայաստանը» զորակցություն է հայտնում Հայկ Խանումյանին
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Շտաբի հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է այսօր առավոտյան Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի վրա կատարված հարձակումը:
Մեր զորակցությունն ենք հայտնում Հայկ Խանումյանին ու ներկայիս բախտորոշ իրավիճակում հանուն Հայրենիքի անվտանգության ապահովման կրկին ոտքի կանգնող բոլոր ազատատենչ արցախցիներին:



