Բաժիններ՝

«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ճիշտ որոշում էր». փոխնախարար

Ակնհայտ է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը քաղաքական ճիշտ որոշում էր: Այդ են վկայում մեկուկես տարվա արդյունքները: Այս մասին այսօր Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարե փոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը: «Մեկ ու կես տարի է, ինչ Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, բայց արդեն ակնհայտ են արդյունքները: Դա են փաստում Հայաստանի ու հարևան երկրների արտաքին առևտրի և մակրոտնտեսական ցուցանիշները»,- ասաց նա:

Համեմատելով Հայաստանի արտահանման ու ներմուծման ծավալները Եվրամիությանն ասոցացվող Վրաստանի ու Մոլդովայի ծավալների հետ՝ փոխնախարարը նկատեց, որ Հայաստանն առավել բարենպաստ դիրքում է գտնվում: «Այս տարվա առաջին եռամսյակում 6 տոկոս տնտեսական ակտիվություն գրանցվեց: Նման ցուցանիշ չկա մեր որևէ հարևան երկրում»,-հավելեց նա: Նրա խոսքով՝ արտաքին առևտրի ազատականացման ցուցանիշներով` Հայաստանը 58-րդ հորիզոնականից հայտնվել է 29-րդում: «Սա արդեն իսկ մեծ ցուցանիշ է: Աճել են նաև ծառայությունների և ապրանքատեսակների արտահանման ծավալները»,- նշեց Սուրեն Կարայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս