Բաժիններ՝

Bulgari-ն քաղցրավենիքը վերածել է թանկարժեք իրերի

Bulgari իտալական տունը ներկայացրել է զարդերի նոր հավաքածու, որը կրում է Roman Sorbet անվանումը: Դրանում ներկայացված են ոսկերչական իրեր, որոնք պատրաստված են կոնֆետների, սառնաշաքարի եւ պաղպաղակի տեսքով, հաղորդում է Luxurylaunches-ը:

Զարդերն ստեղծելիս օգտագործվել է սպիտակ եւ դեղին ոսկի, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր՝ շափյուղաներ, ցավորիտներ եւ մեղեսիկներ:

Bulgari իտալական ոսկերչական տունը 1884 թվականին Հռոմում հիմնադրվել է Հունաստանից սերված Սոտիրիոս Բուլղարիսի կողմից: Նրա բացած խանութն սկզբում վաճառում էր հին արժեքավոր իրեր, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր: Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան:

Ընկերությունը մասնագիտանում է ոսկերչական զարդերի, ժամացույցների, ինչպես նաեւ կաշվից պատրաստված աքսեսուարների եւ պարֆյումերիայի բնագավառում: Բացի այդ, Bulgari-ն իր բրենդի ներքո գործող լյուքս կարգի հյուրանոցների սեփականատեր է ու դրանց կառավարիչը:

m1 m2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս