Ուկրաինան և ԱՄՆ-ն 1 մլրդ դոլարի վարկային երաշխիքների համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինայի կառավարությունը եւ ԱՄՆ-ն Կիեւին 1 միլիարդ դոլար գումարի վարկային երաշխիքների տրամադրման համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

«Հունիսի 3-ին կայացել է 1 միլիարդ դոլարի ծավալով վարկային երաշխիքների տրամադրման համաձայնագրի ստորագրումը,- ասված է հաղորդագրության մեջ:- Այս համաձայնագրի շնորհիվ Ուկրաինան լրացուցիչ հնարավորություններ կստանա տնտեսական գործոնների ազդեցությունից Ուկրաինայի տնտեսության առավել խոցելի ճյուղերի օժանդակման եւ պաշտպանության համար»:

Փաստաթղթի ստորագրման առթիվ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահություն է հայտնել, որ դրանից հետո պայմանագրեր կստորագրվեն ԱՄՀ-ի եւ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ Ուկրաինայի համագործակցության մասին, ինչպես նաեւ ԵՄ-ի կողմից մակրոֆինանսական օգնություն ստանալու մասին: «Դա կնպաստի Ուկրաինայի տնտեսական աճին»,- նախագահի խոսքից մեջբերում է անում նրա մամուլի ծառայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս