Տեղատարափ անձրևները հեղեղել են Օդեսան
Օդեսայում հունիսի 3-ին տեղացած սաստիկ անձրեւի պատճառով, որը շարունակվում է արդեն մի քանի ժամ, ջրի տակ են անցել գործնականում բոլոր հիմնական տրանսպորտային մայրուղիները:
«Ինտերֆաքս»ի հաղորդմամբ՝ ճանապարհներից մի քանիսում ջրի մակարդակը հասնում է կես մետրի, ավտոմեքենաների մի մասի շարժիչները լռվում են, ինչը բարդացնում է առանց այն էլ աղետալի իրավիճակը. քաղաքում երթեւեկությունը կազմալուծված է:
Հասարակական տրանսպորտը նույնպես աշխատում է ընդհատումներով: Ջրի բարձր մակարդակի պատճառով կանգնեցվել է տրամվայների երեք երթուղիների երթեւեկությունը, եւս մեկ երթուղու փոխարեն աշխատում են երթուղային տաքսիներ:
Բացի դրանից, առանձին տրոլեյբուսներ եւ տրամվայներ սահմանափակել կամ փոխել են երթուղիները՝ ջրածածկ փողոցների եւ ճանապարհների պատճառով: