«Խորհրդաժողովը կարող է շանս դառնալ տարածաշրջանի համար» Օլանդ

Մերձավորարևելյան խնդրի կարգավորմանը նվիրված միջազգային խորհրդաժողովի անցկացումը շանս է այդ տարածաշրջանի համար: Այդ մասին խորհրդաժողովի բացման խոսքում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Խորհրդաժողովը կարող է շանս դառնալ տարածաշրջանի համար, եթե նրա աշխատանքն անցկացվի անհրաժեշտ ամենայն լրջությամբ ու նպատակասլացությամբ»,- ասել է Օլանդը:

Խորհրդաժողովը գումարվել է Ֆրանսիայի նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցում են 26 երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները: Հակամարտության հիմնական մասնակիցները՝ Պաղեստինը եւ Իսրայելը, խորհրդաժողովին ներկա չեն:

Խորհրդակցության արդյունքը, ինչպես սպասվում է, կդառնա հակամարտության երկու կողմերի մասնակցությամբ նոր խորհրդաժողովի ժամկետի համաձայնեցումը: Օլանդը հայտնել է, որ մերձավորարեւելյան խնդրի կարգավորմանը նվիրված խորհրդաժողովի արդյունքում պետք է ստեղծվեն աշխատանքային խմբեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս