Նոր նշանակում՝ ՊՆ-ում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Փախչանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Դավիթ ՓԱԽՉԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս