«Եվրո-2016-ից առաջ լավագույն մարզավիճակում գտնվում է Կրիշտիանու Ռոնալդուն». ՈւԵՖԱ
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Player Barometer-ի նոր վարկանիշը, որն արտացոլում է ֆուտբոլիստների մարզավիճակը Եվրո-2016-ից առաջ: Առաջատարը Կրիշտիանու Ռոնալդուն է, մի փոքր ետ են մնում Զլատան Իբրահիմովիչը և Անտուան Գրիզմանը:
Հատուկ ալգորիթմը մշակում է ֆուտբոլիստների պաշտոնական վիճակագրությունը և տալիս է արժեքը, որի հիման վրա էլ կառուցվում է վարկանիշը:
Վարկանիշի առաջին տասնյակը.
1. Կրիշտիանու Ռոնալդու – «Ռեալ», Պորտուգալիա
2. Զլատան Իբրահիմովիչ – «ՊՍԺ», Շվեդիա
3. Անտուան Գրիզման – «Ատլետիկո», Ֆրանսիա
4. Ջեյմս Միլներ – «Լիվերպուլ», Անգլիա
5. Սաուլ Նյիգես – «Ատլետիկո», Իսպանիա
6. Կոկե – «Ատլետիկո», Իսպանիա
7. Սերխիո Ռամոս – «Ռեալ», Իսպանիա
8. Տոնի Կրոս – «Ռեալ», Գերմանիա
9. Խուանֆրան – «Ատլետիկո», Իսպանիա
10. Մարեկ Համշիկ – «Նապոլի», Սլովակիա
Պատրաստեց Անի Գաբուզյանը