Բաժիններ՝

Կրթության և գիտության նախարարության համակարգում կրճատումներ չե՞ն լինի

Այսօր ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում կա 4 մեքենա: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ նախարարությունում կրճատումներ այս պահի դրությամբ չեն սպասվում՝ «դժվար լինեն».

«Առհասարակ, երբ խոսում ենք օպտիմիզացիայի մասին, երեք հարթություն պետք է նայենք. առաջինը՝ կարելի է նայել՝ նախարարության աշխատանքն ինչպես կարելի է կարգավորել, երկրորդը՝ մեր ուղեկից կառույցներինը, և շատ ավելի մեծ խնդիր է արդեն մեր ամբողջական համակարգինը: Գիտեք, որ հարյուրավոր լրացուցիչ կրթության հաստատություններ ունենք, պետք է նայենք-հասկանանք, դա լուրջ աշխատանք է, բայց հաջորդ շաբաթվա մեջ մեր նախարարության մասով կփորձենք ինչ-որ առաջարկներ ներկայացնել»,- նշեց նախարար:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս