Եվրամիությունում Ռուսաստանի պատճառով նոր ատոմակայաններ կկառուցվեն. Spiegel
Եվրահանձնաժողովը մտադիր է արագացնել Եվրոպայում ատոմակայանների կառուցումը, որի պատճառներից ﬔկը Ռուսաստանից էներգետիկական կախվածությունից ազատվելու փորձն է: Այդ մասին գրում է գերմանական Spiegel-ը՝ հղում կատարելով պարբերականի տրամադրության տակ հայտնված զեկույցին:
«2022 թվականին Գերմանիայում շահագործուﬕց պետք է հանվի վերջին ատոմակայանը: Եվրոպայում, հակառակը, այս վիճելի տեխնոլոգիայի զարգացումը Եվրահանձնաժողովի կամքով կուժեղացվի»,- գրում է պարբերականը:
Զեկույցում ասվում է, որ ԵՄ-ն պետք է պաշտպանի ﬕջուկային ոլորտում իր տեխնոլոգիական գերազանցությունը, ուստի ԵՄ-ի անդամ-պետությունները պետք է ամրապնդեն համագործակցությունը նոր ռեակտորների ֆինանսավորման, մշակումների, կառուցման ոլորտում:
Spiegel-ի տվյալով՝ այդ փաստաթուղթը հիմք կծառայի Եվրահանձնաժողովի ապագա ﬕջուկային քաղաքականության համար:
Անանուն տեղեկատուների տվյալով, որոնց հղում է կատարում թերթը, նման քաղաքականության համար կա երկու հիմնական պատճառ՝ կրճատել կախվածությունը ռուսական էներգիայից և մթնոլորտ CO2-ի արտանետումների քանակը:
Բացի սովորական ԱԷԿ-ներից՝ Եվրոպական հանձնաժողովը մտադիր է նպաստել նաև մինի ռեակտորների մշակմանը:
Սպասվում է, որ դրանք շահագործման կհանվեն 2030թ. ոչ ուշ:
Spiegel-ը նշում է, որ Եվրահանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել զեկույցը: