NASA-ն ցուցադրել է մոլորակի վրա հրաբխային մոխրի տարածման տեսագրությունը
NASA-ն ցուցադրել է հրաբխի ժայթքումից հետո Երկրի մթնոլորտում մոխրի եւ մասնիկների տարածման անիմացիան: Դրա համար գործակալությունն օգտագործել է արբանյակների տվյալները: Երկու տեսահոլովակները եւ դրանց մեկնաբանությունները զետեղված են NASA-ի կայքում:
Հրաբխային ամպը պարունակում է երկու տիպի աերոզոլներ. ծծմբի երկօքսիդ եւ սիլիկատներ (որոնք պարունակում են սիլիցիում) պարունակող աերոզոլներ: Արբանյակները կարող են այդ միացությունները հայտնաբերել այն բանի շնորհիվ, որ դրանց վրա ուլտրամանուշակագույն ճառագայթները ցրվում են:
Իմանալով ժայթքման վայրը, ժամանակը, տեւողությունը եւ դինամիկան, ինչպես նաեւ քամու ուղղությունը բնական աղետի շրջանում, գիտնականները կարող են կանխատեսել մոլորակի մթնոլորտում հրաբխային արգասիքների տարածումը եւ դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: