Բաժիններ՝

«Զինծառայողները, ովքեր կարիք ունեն, այս պահին ստանում են ամենաբարձր կարգի բուժօգնությունը». Արմեն Մուրադյան

«Կոմերսանտ» պարբերականը գրել էր, որ շփման գծում ապրիլյան գործողություններից հետո այրվածքների համար անհրաժեշտ միջոցներ չեն եղել, արտահերթ կարգով Ռուսաստանից են բերվել: Անդրադառնալով այդ հրապարակմանը՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ բազմաթիվ շահարկումներ կարող են լինել, պետք է զերծ մնալ այդ շահարկումներից: «Համոզված եմ նաև, որ այն դեղերը, որոնք անհրաժեշտ են, այս պահին կան: Զինծառայողները, ովքեր կարիք ունեն, այս պահին ստանում են ամենաբարձր կարգի բուժօգնությունը: Սա կարող եմ համոզված ասել»,- ասաց նա:

Արմեն Մուրադյանն ասաց, որ այրվածքների կենտրոնում այսօր երկու ծանր հիվանդ է բուժում ստանում, որոնց մոտ դրական տեղաշարժ կա: Արդեն իրականացվում են պլաստիկ վիրահատություններ, մաշկի ծածկույթներն են հավաքվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս