Բաժիններ՝

Uniqlo-ն զբաղմունք է գտել գաղթական կանանց համար

Ֆրանսիացի դիզայներ Օլիմպիա Լե-Տանը և Uniqlo ճապոնական բրենդը թողարկել են հագուստի հավաքածու, որի աշխատանքին մասնակցել են Աֆղանստանից և Մալայզիայից գաղթած կանայք: Նախագիծն իրականացվել է ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի ծրագրի շրջանակներում, հաղորդում է Vogue-ին:

Հավաքածուում տեղ են գտել մարզաշապիկներ, առանց թևքերի տոպեր և ձեռագործ նախշերով և վառ պրինտներով քաթանե պայուսակներ: Շարքը վաճառքում կհայտնվի մայիսի սկզբին:

Uniqlo բրենդը Fast Retailing Co., Ltd ճապոնական հոլդինգի բաղկացուցիչ մասն է, որին պատկանում են նաև Comptoir des Cotonniers, GU, Helmut Lang, J Brand, Princesse tam.tam և Theory մակնիշները: Ընկերությունը մասնագիտանում է ամենօրյա հագուստի թողարկման բնագավառում:

Մեծ Բրիտանիայում Uniqlo-ն սկսել է վաճառել մուսուլման կանանց համար նախատեսված հագուստ՝ հիջաբներ, երկար շրջազգեստներ, ազատ ձեւվածքով ջինսեր և գլխակապեր: Մինչ այդ նման տեսականի ներկայացվել էր միայն Սինգապուրի, Ինդոնեզիայի և Թաիլանդի ֆիրմային խանութներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս