Ռուսական ռազմակայանի օդաչուները նավավարման թռիչքաձևեր են փորձարկում ՄիԳ-29 արդի կործանիչներով
Հայաստանի ռուսական ռազմակայանի Էրեբունի ավիաբազայում ՄիԳ-29 արդի կործանիչների օդաչուները ձեռնամուխ են եղել հատուկ թռիչքային պարապմունքների՝ օդանավավարության բարդ տարրերի եւ թռիչաձեւերի կատարմամբ:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հատուկ պարապմունքների ընթացքում օդաչուները կմշակեն գործողությունների ալգորիթմներ օդում ավիացիոն տեխնիկայի խափանման դեպքում չնախատեսված իրավիճակների ծագման ժամանակ, ինչպես նաեւ խուսավարման տարրեր պայմանական թշնամու օդուժի գրոհներից խույս տալիս:
«Օդաչուները կկատարեն օդակախույթի եւ ծխի ծածկույթների կիրառման պայմաններում վատ եւ սահմանափակ տեսանելիության ժամանակ ինքնաթիռի վթարային վայրԷջքի վարժություններ շարժիչներից մեկի խափանման, պայմանական հակառակորդի ավիացիոն հարվածի հետեւանքով թռիչքավայրԷջքային գոտու մասնակի քանդման դեպքում սահմանափակ հրապարակում վայրԷջք կատարելիս»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: