Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, թե ինչ պայմանների դեպքում կլուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության շրջանակներում:

Այդ համատեքստում Ադրբեջանը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, Պեկինում՝ Ասիայում Վստահության միջոցների ու փոխգործակցության համաժողովի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:

«Չափազանց կարևոր է, որ միջազգային հանրությունը պահանջի, որ խստորեն իրականացվեն միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը»,- հավելել է Խալաֆովը:

Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտությունը սպառնալիք է միջազգային խաղաղության ու անվտանգության համար:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս