Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար
Ապրիլի 24-ին Ավստրիայի խոշոր երկրամասերից մեկի` Տիրոլի կենտրոն Ինսբրուկ քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Տեղի հայ համայնքի, ինչպես նաև՝ ասորական և եզդիական համայնքների ջանքերով և Ինսբրուկի քաղաքապետարանի աջակցությամբ տեղադրված խաչքարի բացման արարությանը մասնակցել են ազգությամբ հայ և օտարերկրացի հարյուրավոր քաղաքացիներ ոչ միայն՝ Ինսբրուկից, այլ նաև՝ Ավստրիայի այլ քաղաքներից: Միջոցառմանը մասնակցել են նաև Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավյան թեմի, ինչպես նաև՝ տեղական իշխանության ներկայացուցիչները: