ԴԱԻՇ-ի զինյալները պատանդ են վերցրել Սիրիայի ռազմաօդային ուժերի կործանված «ՄիԳ-23»-ի օդաչուին. Reuters
ԴԱԻՇ-ի զինյալները հայտարարել են, որ պատանդ են վերցրել Սիրիայի ռազմաօդային ուժերի՝ երեկ Դամասկոսի մերձակայքում աղետի ենթարկված «ՄիԳ-23» ինքնաթիռի օդաչուին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Ազամ Էիդ անունով օդաչուն Համա քաղաքից, պատանդ էր վերցվել այն բանից հետո, երբ պարաշյուտով վայրէջք էր կատարել Դամասկոսից արևելք՝ ինքնաթիռի կործանման վայրից ոչ հեռու»,- հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, թե Դամասկոսի մերձակայքում, այն հատվածում, որը գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո, աղետի է ենթարկվել ռազմական ինքնաթիռ: Ավելի ուշ Sky News Arabia-ն հայտնել էր, որ կործանվածը Սիրիայի ԶՈՒ-ի կործանիչ է: