Մեկնարկեցին Aurora Dialogues քննարկումները՝ նվիրված աշխարհում մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին

«Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայաստան ժամանած հյուրերը միանում են Երևանի 2016թ. Aurora Dialogues քննարկումներին՝ մտքեր ու տեսակետներ փոխանակելու աշխարհում մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին դիմագրավելու լավագույն ուղիների ընտրության շուրջ։

Քննարկումներին մասնակցում են աշխարհի առաջատար գիտնականներ, բարերարներ, մեդիա փորձագետների եւ մարդասիրության ոլորտի առաջատար մասնագետներ:
Այսօր՝ ժ. 11:30-ից, կսկսվի Aurora Dialogues քննարկումների շարքը, որը Մատենադարանից ուղիղ կհեռարձակվի հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն:
Ելույթների, քննարկումների և հարցուպատասխանի միջոցով Aurora Dialogues-ը նպատակ ունի սկիզբ դնել հանրային քննարկումների, որոնք կանդրադառնան անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու և ավելի լավ ապագա ձևավորելու կարևորությանը։

Հիշեցնենք, որ AuroraPrize‬-ի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին երեկ ժամանել է Երևան:

Երևան են ժամանել նաև «Ավրորայի» ընտրող հանձնաժողովի անդամներից ևս երկուսը՝ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ, փաստաբան Հինա Ջիլանին ու International Crisis Group-ի պատվավոր նախագահ և Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը: Վերջիններս մասնակցելու են «Ավրորա» մրցանակաբաշխությանն ու դրա շրջանակում իրականացվող մյուս միջոցառումներին։

Տեսանյութեր

Լրահոս