ԱՊՀ երկրների ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել ԼՂ-ում հրադադարի ռեժիմի պահպանմանը

ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի մասնակիցներն իրենց գոհունակությունն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ և կոչ են արել կողմերին երկխոսության գնալ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը:

«Բոլորն իրենց գոհունակությունն են հայտնել ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ»,- ասել է Լեբեդևը լրագրողներին ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով:
Նա ասել է, որ ելույթ ունեցող նախարարները հույս են հայտնել, որ «կողմերը որքան հնարավոր է արագ կվերադառնան երկխոսության՝ խնդրի լուծման նպատակով»:
Նրա խոսքով՝ համապատասխան հայտարարություններ են արել բոլոր ելույթ ունեցողները՝ դիմելով Ադրբեջանին և Հայաստանին:

Տեսանյութեր

Լրահոս