 
                        Զինծառայողների դիակների երկկողմանի որոնողական աշխատանքներն ընթանում են պայմանավորվածության համաձայն
 
                                    Ինչպես ադրեն տեղեկացրել էինք՝ այսօր ժամը 15:00-ից մինչև 20:00 երկու կողմերի պայմանավորվածությամբ պետք է սկսվեին զոհվածների դիակների որոնողական աշխատանքները: ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ, ըստ պայմանավորվածության՝ երկկողմանի որոնողական աշխատանքներն արդեն սկսվել են:
Նաև նշեց, որ մանրամասների մասին կտեղեկացնեն առաջիկայում: Հիշեցնենք, որ նշված գործընթացը համակարգում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ԵԱՀԿ Մինսկի խումբը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        