Չնայած սպեկուլյացիաներին՝ Մոսկվա են ժամանել ԱՊՀ բոլոր արտգործնախարարները. Զախարովա
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/Zaxarova.jpg)
Չնայած ԶԼՄ-ների բազմաթիվ սպեկուլյացիաներին՝ ներկայում Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին են մասնակցում համագործակցության գրեթե բոլոր պետությունները: Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրել է Facebook-ի իր էջում:
«ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ՝ Մոսկվայում: Բազմաթիվ սպեկուլյացիաներ կան այն մասին, թե ով կգա կամ չի գա: Հիասթափեցնում եմ՝ եկել են բոլոր նախարարները, բացի Մոլդովայից (օրերս այցով ժամանել էև Ռուսաստան):
Կլիմկինին չենք հաշվում, քանի որ այդ միջոցառումներին Ուկրաինան ավանդաբար ներկայացված է դեսպանության մակարդակով»,- գրել է դիվանագետը: