Մինսկի խմբի համանախագահները մինչև օրվա վերջ կմեկնեն ԼՂ. ԵԱՀԿ աղբյուր
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/arcax1.jpg)
Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր՝ մինչև օրվա վերջ, կուղևորվեն տարածաշրջան՝ նպաստելու բռնության ապաէսկալացիային։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով կազմակերպությունում իր աղբյուրին։
Նրա խոսքով՝ ուղևորության նպատակն է լինելու «Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական ղեկավարությունների հետ երկխոսությունը՝ նպատակ ունենալով վերադառնալ բոլոր կողմերի կողմից կրակի դադարեցման ռեժիմի շուտափույթ վերադարձմանը»: