Թուրքիան գուցե փորձի ուրիշի ձեռքով Ռուսաստանին ներքաշել ևս մեկ պատերազմի մեջ. Գրիգորի Յավլինսկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին

Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկին ևս անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին: Ըստ նրա՝ միգուցե Թուրքիան է Բաքվին մղում Երևանի հետ ռազմական հակամարտության:

Նրա խոսքով, Ռուաստանը Հայաստանին կապված է ՀԱՊԿ պայմանագրով, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ: Իսկ դա, նրա համոզմամբ, նշանակում է, որ Թուրքիան գուցե փորձի ուրիշի ձեռքերով Ռուսաստանին ներքաշել ևս մեկ պատերազմի մեջ, դրանով իսկ շեղելով Ռուսաստանի ուշադրությունը սեփական շահերից Սիրիայում:

«Միևնույն ժամանակ Թուրքիան կրկին կուլիսների ետևում կարող է սկսել ռազմաքաղաքական ակտիվություն այլ գոտում՝ ՂՐիմում, հաստատելով համագործակցություն տեղի թաթարական համայնքի հետ: Թուրքիայից խոսակցություններ են տարածվում հենց նման ծրագրերի մասին: Ուստի, եթե նույնիսկ ներկայումս իրավիճակը սահմանափակվի տեղական սրմամբ և չվերաճի պատերազմի, իրերի ներկայիս հաջորդականության պայմաններում դա ժամանակի հարց է: Ինքն իրեն սա չի ներծծվի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Յավլինսկին

Տեսանյութեր

Լրահոս