Լիբանանցի հայ երիտասարդները քաղաքացիներին շփման գծի մասին իրազեկող թռուցիկներ են բաժանել
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/banak1.jpg)
Լիբանանում գործող ՍԴՀԿ «Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը թռուցիկներ է բաժանել Լիբանանում` հայտնելով տեղի բնակչությանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող վտանգավոր զարգացումների և ադրբեջանական սանձարձակությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին միությունից:
«Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը հավելյալ լարվածության ամբողջական պատասխանատու է համարում Ադրբեջանին, իսկ ախշարհասփյուռ հայությանը հորդորում է ցույցեր կազմակերպել Ադրբեջանի դեսպանատների դեմ»,- ասվում է հայտարարության մեջ: