ՀՀՇ-ն զորակցում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը

Ապրիլի լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ ղարաբաղաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով` օգտագործելով ծանր զինտեխնիկայի բոլոր միջոցները, այդ թվում` ռազմական ավիացիան, նախահարձակ գործողություններ են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի, ինչպես նաև՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ` պատճառելով մարդկային կորուստներ: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն արժանի հակահարված են տվել ադրբեջանական դիվերսիոն գործողություններին և կատարում են իրենց առջև դրված բոլոր խնդիրները:

Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից փխրուն խաղաղության խաթարմանն ուղղված գործողությունները, որոնք համարժեք գնահատականի չարժանանալու դեպքում՝ կարող են վերաճել լայնամասշտաբ ռազմական գործողությունների:

Հայոց Համազգային Շարժում կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությանը, իշխանություններին, զինված ուժերին` վերահաստատելով, որ ողջ հայ ժողովուրդը, առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետությունը, ֆիզիկապես և բարոյապես սատար է կանգնելու Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիային դիմակայելու և հերթական անգամ խաղաղություն պարտադրելու արդարացի գործում:

Հայոց Համազգային Շարժում կուսակցություն

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս