Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Մարտի 28-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մարտի 30-31-ը առավելապես արևելյան շրջաններում, ապրիլի 1-ին Սյունիքում, հնարավոր են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, մարտի 27-29-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 27-29-ը ցերեկը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում՝
Մարտի 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Մարտի 30-ի, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 31-ի հնարավոր է անձրև: Մարտի 26-29-ին հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-18 մ/վրկ: