«Ինձ համար պատիվ կլիներ հանդիպել Օբամայի և նրա դուստրերի հետ». Լիոնել Մեսսի
Միևնույն ժամանակ, արգենտինացին վստահ չէ՝ հնարավո՞ր է արդյոք կազմակերպել այդ հանդիպումը:
Հինգշաբթի ԱՄՆ նախագահն Արգենտինա կատարած այցի ժամանակ խոստովանել է, որ իր դուստրերը երազում են ծանոթանալ Լիոնել Մեսսիի հետ:
«Անշուշտ, ես զարմացած էի Օբամայի խոսքերից: Ինձ համար հանդիպումը նրա և նրա դուստրերի հետ պատիվ կլիներ: Բայց ես գիտեմ, որ այդ հանդիպումը կազմակերպելն այդքան էլ հեշտ չէ:
Չգիտեմ, սկզբունքորեն հնարավո՞ր է դա արդյոք: Հնարավոր է՝ Օբաման դա ասել է, որովհետև գտնվել է Արգենտինայում, բայց ես կարող եմ հավաստիացնել, որ զարմացած էի այնպես, ինչպես և մնացած բոլորը»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Ole.com.ar-ը:
Հինգշաբթի Արգենտինան հաղթեց Չիլիին` 2:1 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը