Բաժիններ՝

Բրյուսելի օդանավակայանն իր աշխատանքը կվերսկսի մարտի 29-ից ոչ շուտ

Բրյուսելի միջազգային օդանավակայանը, որը փակվել էր մարտի 22-ի ահաբեկչություններից հետո, կվերսկսի ուղևորներին ընդունել մարտի 29-ից ոչ շուտ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով օդանավակայանի ադմինիստրացիային:

«Ուղևորատար թռիչքները Բրյուսելի օդանավակայանից կվերսկսվեն ոչ վաղ, քան երեքշաբթի՝ մարտի 29-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանը փակվել էր որոտացած 2 պայթյուններից անմիջապես հետո: Ուրբաթ օրը օդանավակայանի տարածք թույլատրել էին մուտք գործել ավտոմեքենաների տերերին, որոնք մեքենաներն ահաբեկչության օրը կայանել էին կայանատեղիում: Աստիճանաբար ուղևորներին են վերադարձնում նրանց ուղեբեռները: Օդանավակայանի շենքը նախկինի պես անհասանելի է կողմնակի անձանց համար:

Հիշեցնենք, որ Բրյուսելի ահաբեկչությունները խլել են 31 մարդու կյանք, մոտ 270 մարդ ստացել էր վնասվածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս