Վարդան Օսկանյանի կուսակցության ցուցակի առանցքը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերի թրենդը Վարդան Օսկանյանի կուսակցության «ցուցակն» է, որի առանցքում են լինելու ԲՀԿ-ից Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը։ Վահե Հովհաննիսյանը չի լինի կուսակցության անդամ, նա և Վիկտոր Սողոմոնյանը համամասնական ցուցակի մաս կկազմեն։ Խոսվում է նաև «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի մասին։ Հնարավո՞ր է նման բան, հարցրինք Լևոնին։ «Բացառում եմ, մանավանդ որ Օսկանյանը բացատրություններ ունի տալու մարտի 1-ի մասով և շատ լուրջ»։ Օր ու գիշեր «խեղճ» մարդն էդ մասին է բացատրություններ տալիս։ «Դրանք ոչ մի կերպ չեն բավարարում ոչ միայն իմ, այլև հանրության մոտ եղող սպասումները, ինքը՝ արտաքին գործոց նախարարը, ի՞նչ գործ ուներ, ինչո՞ւ էր խառնվել Քոչարյանի արկածախնդրությանը։ Պետք է հասկանալ՝ Օսկանյանը երկար ժամանակ հանրային գիտակցության մեջ ասոցացվելու է որպես Քոչարյանի պարտնյոր»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: