Բաժիններ՝

Ավագ հինգշաբթիի խորհուրդների ժամանակացույցը

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը տեղեկացրել է Ավագ հինգշաբթիի արարողությունների ժամանակացույցի մասին՝ հիշեցնելով, որ Ավագ հինգշաբթին մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրն է: Քրիստոսի երկրային կյանքի վերջին` Ավագ շաբաթվա այս օրը եկեղեցական ծիսակարգում ամենահագեցածն է ողջ տարվա ընթացքում` արարողությունները սկսվում են առավոտյան և տևում մինչ ուշ գիշեր:

Թեմը հրավիրում է մասնակիցը դառնալու բոլոր խորհուրդներին՝ տեղեկացնելով , որ մարտի 24-ին կկայանան`

ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն: Ավարտին կկատարվի ապաշխարողների արձակման կարգ:
ժ. 11.00-ին` Ս. Պատարագ:
ժ. 16.00-ին` Ոտնլվայի արարողություն: Ավարտին` յուղի օրհնություն: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կարգը կատարի թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Ոտնլվայի կարգի ժամանակ Ս. Խորան են բարձրանում շապիկներ հագած, մկրտված տղաներ, ում ոտքը լվանում է եկեղեցու ավագ հոգևորականը, ինչպես Քրիստոս լվաց իր աշակերտների ոտքերը:

ժ. 19.00-ին` Խավարման կարգ:
Արարողության ընթացքում խորանի վրա վառվում է 13 մոմ, 12-ը` փոքր, իսկ 1 մեծ մոմը կենտրոնում: Ավետարանական ընթերցումների ժամանակ հերթով հանգցվում են 12 առաքյալներին խորհրդանշող մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը` խորհրդանշելով մենակ մնացած Քրիստոսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս