Լոնդոնի Քինգ-Քրոս կայարանից ուղևորներին տարհանել են
Լոնդոնի Քինգ-Քրոս կայարանից ուղևորներին տարհանել են: Դրա պատճառը ազդանշանային համակարգն է, որն սկսել է գործել: Վտանգի մասին տեղեկություններ դեռ չկան: Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, ուղևորներն ու անձնակազմի անդամներն անհանգատացած են՝ հիշելով երեկ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները:
Սակայն քաղաքի տրանսպորտային վարչությունը արդեն հայտարարել է, որ խոսքը հրդեհի վտանգի մասին է:
Լոնդոնում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները նաև ավիացիայի ոլորտում: British Airways-ը և Easy Jet-ը չեղյալ են հայտարարել թռիչքները Բրյուսել: