Բաժիններ՝

Հանրապետական Մարկո Ռուբիոն պաշտոնապես դուրս է եկել ԱՄՆ նախագահական ընտրարշավից

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Մարկո Ռուբիոն ավարտել է իր քարոզարշավը: Իր հայտարարությունը Ռուբիոն արել է Ֆլորիդա նահանգում պարտություն կրելուց հետո, որի սենատորն է, հայտնում է CBS News-ը:

Ռուբիոն նշել է, որ 2016թ. ինքը չի կարող դառնալ նախագահ, սակայն ընդգծել է, որ նախկինի պես լավատեսորեն է տրամադրված Միացյալ Նահանգների ապագայի նկատմամբ:

Ֆլորիդայում դեմոկրատների փրայմերիզի ձայների 77% հաշվարկի արդյունքում հաղթում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա հավաքում է ձայների 65,2%-ը, իսկ նրա մրցակից Բեռնի Սանդերսը՝ 32,6%-ը:

Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուների մոտ կատարվել է ձայների 71%-ի հաշվարկ: Դոնալդ Թրամփն ու Մարկո Ռուբիոն ունեն 45,3% ու 27,7% համապատասխանաբար, Թեդ Կրուզը ու Ջոն Կասիչը՝ 16,4% ու 6,6%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս