Աշոտ Սմբատյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի հետ

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մարտի 15-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական քաղաքական երկխոսությանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադառնալով ՀՀ ԱԺ և ԳԴՀ Բունդեսթագի միջև առկա համագործակցությանը` կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել աշխատանքներ տանելու երկու երկրների խորհրդարանների միջև կապերն էլ ավելի խորացնելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս