Levi’s 501 ջինսի մասին վավերագրական ֆիլմ են նկարահանել
Levi’s ընկերությունը թողարկման է պատրաստել երեքմասանոց վավերագրական ֆիլմ 501 մոդելի ջինսերի մասին: Այս մասին տեղեկացնում է Highsnobiety-ը:
Ժապավենը նվիրված է մոդելի պատմությանը եւ կյանքի տարբեր կողմերի վրա նրա ունեցած ազդեցությանը՝ աշխատանքային էթիկայից մինչեւ մշակույթ: Ֆիլմում նկարահանվել են, մասնավորապես, թոփ մոդել Էրին Ուոսոնը, Sonic Youth խմբի կիթառահար Լի Ռանալդոն, ֆեշն-բլոգեր եւ լուսանկարիչ Սքոթ Շումանը, ռեստորատոր Էդդի Հուանը եւ դիզայներ Դարեն Ռոմանելին:
Ֆիլմը հասանելի կլինի YouTube-ում Levi’s-ի պաշտոնական կայքում: