Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
Հանրապետության տարածքում փետրվարի 24-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Իսկ փետրվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, իսկ փետրվարի 25-ի ցերեկը նույնքան կբարձրանա, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում փետրվարի 24-ին սպասվում է անձրև, իսկ փետրվարի 25-28-ը առանց տեղումների եղանակ: