ՄԻՊ թեկնածուն կընտրվի գաղտնի քվեարկությամբ
Այսօր Ազգային ժողովում ժամը 13:30-14:30-ը կկայանա Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի ընտրությունը: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա կոչ արեց պատգամավորներին շատ հեռու չգնալ, որպեսզի մասնակցեն քվեարկությանը: Է.Շարմազանովը նշեց, որ քվեարկությունը գաղտնի է լինելու:
Հիշեցնենք, որ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը խորհրդարանի լիագումար նիստում ընտրության համար ներկայացրել է քաղաքական մեծամասնության կողմից առաջադրված Արման Թաթոյանի թեկնածությունը:
Արման Թաթոյան
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր- 1981 թվականի դեկտեմբերի 18, ք. Երևան
Աշխատանքային գործունեություն
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (11/2013թ. – մինչ օրս)
Հիմնական գործառույթները՝
- խոշտանգումների կանխարգելման ոլորտի միջազգային չափանիշների ներդրման ապահովում.
- պատասխանատու ներկայացուցիչ ԵԽ և ՄԱԿ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեների հետ հարաբերություններում
- քրեական և քրեադատավարական օրենսդրության բարեփոխման հարցերի համակարգում.
- թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիկինգի, ինչպես նաև փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում Արդարադատության նախարարությանն առնչվող հարցերի համակարգում.
- ընտանեկան բռնության կանխարգելման և խտրականության դեմ պայքարի ոլորտի օրենսդրական ակտերի մշակման աշխատանքների համակարգում.
- թվարկված ոլորտներում միջազգային դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում
ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ (11/2013թ. – մինչ օրս) Հիմնական գործառույթները՝
- մասնակցություն Եվրոպական դատարանում ՀՀ վերաբերյալ ներկայացված գանգատների քննությանը.
- ՀՀ վերաբերյալ Եվրոպական դատարան ներկայացված գանգատների կապակցությամբ դիրքորոշումների մշակման ապահովում, դրանց ներկայացում Ներկայացուցչի հաստատմանը և դատարան.
- Եվրոպական դատարանի վճիռների կատարման ապահովում (ինչպես անհատական, այնպես էլ ընդհանուր միջոցներ).
- ԵԽ Նախարարների կոմիտեի վճիռների կատարման նկատմամբ վերահսկողության ստորաբաժանման հետ աշխատանքների համակարգում.
- մասնակցություն ԵԽ Նախարարների կոմիտեի նիստերին՝ կապված ՀՀ վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռների կատարման հետ:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե, Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինություն (I), (ք. Ստրասբուրգ)
ԵԽ ծրագրի միջազգային խորհրդական (03/2013թ. – մինչ օրս)
Ռուսաստանի Դաշնության հասարակական դիտորդական հանձնաժողովների աջակցման և խոշտանգումների կանխարգելման հարցերով Հիմնական գործառույթները՝
- ուսուցումներ ՌԴ հ/կ-ների առաջատար փորձագետների համար՝ կապված քրեակատարողական հիմնարկներ և ձերբակալվածների պահման վայրեր մոնիտորինգային այցելությունների հետ.
- ուսուցման ծրագրերի և ուսումնական նյութերի մշակում ՌԴ հ/կ-ների համար:
ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն
Դասախոս, իսկ այնուհետև՝ դոցենտ (2005թ. – մինչ օրս)
Դասավանդվող առարկաները՝
- ՀՀ քրեական դատավարություն (2005 – 2012թ.)
- Մարդու իրավունքների եվրոպական չափանիշները քրեական դատավարությունում (2009 – 2012թթ.)
- Արդարադատության համակարգը ՀՀ-ում
- Հարկադրանքի միջոցները ՀՀ քրեական դատավարությունում
Հայաստանի ամերիկյան համալսարան (AUA)
Դասախոս (2013թ. – մինչ օրս)
Դասավանդվող առարկաները (անգլերեն լեզվով)՝
- ՀՀ արդարադատության համակարգի ներածություն
- Մարդու իրավունքների ներածություն
ՀՀ արդարադատության ակադեմիա
Դասախոս (2014թ. – մինչ օրս)
Դասավանդվող առարկաները՝
- Քրեական դատավարության արդի հիմնահարցերը, ՀՀ քր. դատ. օր. նախագիծ (2014թ.)
- Մինչդատական վարույթի սուբյեկտների հարաբերությունները (2015թ. – մինչ օրս)
Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտե (CPT)
Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ (2011 – 2013թթ.)
Հիմնական գործառույթները՝
- մոնիտորինգային այցելություններ ԵԽ պետությունների ազատությունից զրկման վայրեր
- մասնակցություն կոմիտեի զեկույցների կազմմանը.
- ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հարցերով հատուկ աշխատանքային խմբի անդամ:
ՀՀ հակակոռուպցիոն նոր հայեցակարգը մշակող աշխատանքային խումբ Աշխատանքային խմբի անդամ (2013 – 2014թթ.)
ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող
Կրթություն
ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Իրավունքի դպրոց (UPenn Law), Ֆիլադելֆիա, ԱՄՆ Իրավունքի մագիստրոս (08/2012 – 05/2013 թթ.)
ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթն (Wharton) բիզնես դպրոց, Ֆիլադելֆիա, ԱՄՆ «Բիզնես և իրավունք» գործնական կրթության ծրագիր (09/2012 – 12/2012 թթ.)
ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոց (UPenn Law), Ֆիլադելֆիա, ԱՄՆ Պատվավոր մագիստրոս (Հավաստագիր, 04/2013թ.)
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտ (2004 – 2007թթ.)
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ Իրավագիտության մագիստրոս, գերազանցության դիպլոմ (2002 – 2004թթ.)
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ Իրավագիտության բակալավր, գերազանցության դիպլոմ (1998 – 2002թթ.)
Գիտական աստիճանը՝
Իրավաբանական գիտությունների թեկնածու «Գործի քննությունը քրեադատավարական գործառույթների համակարգում (համեմատաիրավական վերլուծություն)» (ռուսերեն լեզվով, 06/2007թ.),
ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի 001 մասնագիտական խորհուրդ Գիտական կոչումը՝ դոցենտ Շնորհված է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ և հաստատված է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից (12/2011թ.):