Մահացել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Թամերլան Ագուզարովը
Մոսկվայում 52 տարեկանում մահացել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Թամերլան Ագուզարովը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությանը:
«Մոսկվայի կլինիկաներից մեկում մահացել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Թամերլան Ագուզարովը»,- Interfax-ին հայտնել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Փետրվարի սկզբին Ագուզարովը հոսպիտալացվել էր թոքաբորբով Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:
Ագուզարովը Հյուսիսային Օսիայի ղեկավար էր ընտրվել 2015 թվականի սեպտեմբերին: