Թուրքիան Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում «բարբարոսական հարձակումներ» իրականացնելու մեջ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ռուսաստանին մեղադրել է այն բանում, որ երկիրը պայքարում է Սիրիայի խաղաղ բնակչության դեմ: Նման հայտարարություն Դավութօղլուն արել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

Թուրք քաղաքական գործիչը Սիրիայում Մոսկվայի գործողությունները որակել է որպես «մարդկության դեմ գործած հանցագործություն»:
Նրա խոսքով՝ դա «բարբարոսական հարձակում է խաղաղ բնակչության նկատմամբ»: Միաժամանակ, Սիրիայի խաղաղ բնակիչների նկատմամբ ռուսական զորքերի ոչ մի փաստ նա չի ներկայացրել, գրում է Interfax-ը:

Դավութօղլուն մեղադրել է Ռուսաստանին միջազգային իրավական նորմերի խախտման մեջ: «Ներկայում երեք երկրներում Ռուսաստանը հանդես է գալիս բռնազավթողի դերում՝ Ուկրաինայում, Վրաստանում ու Սիրիայում: Հայաստանը նույնպես բռնազավթել է Ադրբեջանի հողերը Ռուսաստանի օգնությամբ»,- հայտարարել է Դավութօղլուն:
Նրա կարծիքով՝ եթե միջազգային հանրությունը համապատասխան կերպով արձագանքեր Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին, Ռուսաստանը, հավանաբար, ռիսկի չէի դիմի ռմբակոծություններ սկսել Սիրիայում:

Տեսանյութեր

Լրահոս