Լիբանանն իր 5 տոննա աղբը կուղարկի Ռուսաստան
Լիբանանի նախարարների կաբինետը որոշում է կայացրել հատկացնել 50 միլիոն դոլար՝ 5 տոննա աղբը Ռուսաստան ուղարկելու համար: Ինչպես հայտնում են լիբանանյան ԶԼՄ-ները, գումարը նախատեսված է վերջին 6 ամսում Լիբանանի փողոցներում կուտակված աղբի տեղափոխման ու թափոնների ոչնչացման համար, հայտնում է LifeNews-ը:
Ինչպես հայտնի է դարձել գործակալությանը, աղբի ոչնչացումը իրականացվելու է Կրասնոդարի մարզի տարածքում: Մաքսային ծառայությունում աղբյուրը հայտնել է, որ լիբանանյան ու ռուսական կողմերի միջև գործարքը իրականացվել է նախկին սենատոր Իգոր Կամենսկու օգնությամբ, որն աշխատում է գործարար Միխայիլ Պրոխորովի կառույցներում:
«Լիբանանի ձայն» ռադիոն հայտնում է, որ 50 միլիոն դոլարը թափոնների ուղարկման առաջին տրանշն է, գործարքի ընդհանուր գումարը 1 միլիարդ դոլար է:
Գործարքը չի տարածվի 45 օրվանից «ծեր» թափոնների վրա, որոնք պետք է տեսակավորվեն համաձայն թափոնների առևտրի միջազգային կանոնների: