«Եվրոաղբավայր» Շիրակի մարզում
tsayg.am-գրում է. Շիրակի մարզը նոր աղբավայր է ունենալու` Բենիամինի վարչական տարածքի հարավ-արևմտյան մասում: Այն ամբողջությամբ կհամապատասխանի Եվրամիության չափանիշներին: Տարածքն ընտրված է, ուսումնասիրություններն` ընթացքի փուլում: Աղբավայրը սկզբնական շրջանում ծառայելու է որպես կոշտ կենցաղային թափոնների կուտակման վայր, այնուհետ հնարավոր է մշակման գործարան ստեղծվի: Ֆինանսավորումն իրականացնում է Ասիական զարգացման բանկը: