Տղամարդու գրպանից հայտնաբերվել է «Դիազեպամ»-ի 2 դեղահաբ
Փետրվարի 14-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Կարեն Մ.-ին:
Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է «Դիազեպամ»-ի 2 դեղահաբ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: