Բաժիններ՝

Տաթևում, Դիլիջանում ու Թումանյանում այսօր համայնքի ղեկավարի ընտրություններ են

Լոռու մարզի Թումանյան, Սյունիք մարզի Տաթև, Տավուշի Դիլիջան համայնքներում այսօր՝ փետրվարի 14-ին, կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար միան ձնյա պայքար է տանելու նախկին գյուղապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Լևոն Զավարյանը:

Տաթև համայնքում մրցելու են երեք թեկնածուներ` անկուսակցական Իգոր Աբրահամյանը և Վարշամ Բագրատյանը, ՀՀԿ-ական, Տաթևի նախկին գյուղապետ Մուրադ Սիմոնյանը:

Դիլիջանում կմրցեն անկուսակցական Ժորա Սահաբալյանն ու ՀՀԿ-ական, Դիլիջանի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29